Հասարակություն 

Օրական 1 միլիոն դոլար Թրամփի և վերջինիս ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար

CNN-ը, վկայակոչելով Նյու Յորքի քաղաքապետի խոսքերը, հայտնում է, որ ամեն օր 1 միլիոն դոլար է ծախսվում ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի և վերջինիս ընտանիքի անվտանգության ապահովման համար:

Այդ գումարը ծախսվում է ինչպես ԱՄՆ 45-րդ նախագահի, այնպես էլ  վերջինիս կնոջ, երեխաների և մեծ թվով թոռների անվտանգությունն ապահովելու նպատակով:

«Դա կարևոր գործ է և լուրջ ռեսուրսներ է պահանջում: Առաջիկայում մենք դաշնային կառավարության հետ կքննարկենք նյույորքյան ոստիկանության ծախսերը փոխհատուցելու հարցը»,-հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն:

Նույն շարքից