Քաղաքական 

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն ինչ-որ բանից շատ զայրացած է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից առաջ «չիստկան» սկսվել է ամենախնդրահարույց՝ Արարատի մարզից։ Այստեղ ավանդաբար ընտրություններն ընթացել են Հովիկ Աբրահամյանի «քավորությամբ», բայց այժմ նրա մասնակցության հարցը դեռ օդում կախված է։ Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն ինչ-որ բանից շատ զայրացած է և առայժմ դեռ որևէ «դաբրո» չի տվել։

Ավելին՝ տեղեկություններ կան, որ առաջիկայում էլ Աբրահամյանների ընտանիքի դեմ որոշ քայլեր են արվելու։ Օրինակ՝ պաշտոնանկ է արվելու նաև մարզի հարկայինի տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը, որն Աբրահամյանի փեսայի եղբայրն է ու վերջերս աշխատանք էր տանում ԲՀԿ-ն մարզում ուժեղացնելու ուղղությամբ՝ ոմանց ուղղորդում էր անդամագրվել այդ կուսակցությանը։

Արդեն իսկ լարված պայքար է սկսվել Աբրահամյանների ու «Ավշարի» Գրիգորյանների միջև։ ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ բալանս է խախտվել, ու Աբրահամյանների ազդեցության տիրույթում՝ Արտաշատի շրջանում, ընտրվել են Գրիգորյանների «մարդիկ»։ Հիմա այդ գյուղապետերի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանց նորից տեղավորեն իրենց ազդեցության տիրույթում և ընտրություններին ստանան իրենց հասանելիք ձայները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից