Հասարակություն 

Համայնքապետերը վարկ են վերցնում, որպեսզի մարեն մարզպետարանի պարտքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 1-ին վարչապետ Կարեն Կարապետյանի` զարգացման ռազմավարական ծրագրեր ներկայացնելու հանձնարարականին, հաստատեց մեր այն տեղեկությունը, ըստ որի` մի շարք համայնքների ղեկավարներ այս օրերին վարկեր են ձևակերպում, որպեսզի մարեն մարզպետարանի պարտքերը:

Իսկ խնդիրը պարզեցինք` կապված է այն բանի հետ, որ բնակիչները չեն կարողացել համայնքին վճարել սերմացուի կամ դիզվառելիքի գումարները, և ստիպված գյուղապետերն են նրանց փոխարեն վարկ վերցնում. «Մասամբ կա այդ խնդիրը, այդ բնագավառը նույնպես այս ռազմավարական ծրագրի մեջ ընդգրկված է լինելու»,- հավելեց մարզպետը»:

Նույն շարքից