Հասարակություն 

Վարդան Այվազյանն ինձ 700 հազար դոլար է պարտք, Սուրիկ Խաչատրյանը՝ 102 միլիոն. Սիլվա Համբարձումյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գործարար, հանքարդյունաբերությամբ եւ այլ բիզնեսներով զբաղվող Սիլվա Համբարձումյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առ այսօր իրեն պարտք են եւ հրաժարվում են վերադարձնել:

«Սուրեն Խաչատրյանը, եթե պարտքը ժամանակին վերադարձներ, 450 հազար դոլար էր, բայց հիմա 102 մլն դոլարից մի քիչ ավելի է, իսկ Վարդան Այվազյանինը՝ 70 000 դոլար:

Երբ որ 2 մետրանոց մարդը կնոջը պարտք է, եւ նրան չեն ասում՝ ա'յ տղա, ամոթ է, տա'ր վերադարձրու, այս երկիրն ի՞նչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից