Դերասանուհի Էմմա Ուոթսոնը գլխավորել է 2015-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակը։ Հարի Փոթերի մասին ֆիլմերի դերասանուհին և ՄԱԿ-ում բարի կամքի դեսպանն առաջ է անցել այնպիսի մրցակիցներից, ինչպես Ռոնդա Ռոուզին և Քիմ Քարդաշյանը, ովքեր զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները՝ համապատասխանաբար, գրում է Лента-ն։
Ցուցակում հայտնվել են 99 հայտնի կանայք։ Այն կազմել են ընթերցողների հարցման և տարբեր ոլորտների փորձագետների հետ խորհրդակցությունների արդյունքում։