Համաձայն ներկայացված նախաձեռնության, Թուրքիայում վարչապետի պաշտոնը վերացվելու, նախագահն ունենալու է երկու տեղակալ և մեծ լիազորություններ գործադիր իշխանության մասով:
Թուրքիայի խորհրդարանի ազգայնական կուսակցության ներկայացուցիչներն արդեն հավանության են արժանացրել օրենսդրական նախաձեռնությունը, որն Էրդողանին թույլ կտա նախագահի պաշտոնում մնալ մինչև 2029 թվականը:
Ենթադրվում է, որ առաջիկայում Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը համապատասխան փոփոխությունն իրականացնելու համար հանրաքվե կկազմակերպի, ինչի արդյունքներն էլ կորոշեն Էրդողանի ճակատագիրը: