Ինչպես փոխանցում է CBS-ը, ԱՄՆ Թեննեսի նահանգում վթարի ենթարկված դպրոցական ավտոբուսի վարորդը վթարից առաջ ուղևորներին հարցրել է պատրա՞ստ են արդյոք վերջիններս մահանալ:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ողբերգությանը, որի ժամանակ զոհվեց 6 և վիրավորվեց 22 երեխա:
Ավտոբուսի 24-ամյա վարորդին արդեն մեղադրանք է առաջադրվել: