Վաշինգտոնը Հալիպում հիվանդանոցների ռմբակոծության պատասխանատու համարում է Ռուսաստանին: Այս մասով նոյեմբերի 23-ին հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Խոսելով սիրիական հիվանդանոցների ռմբակոծության մասին՝ Քիրբին նշել է, որ դա արել են կամ ռուսական կամ սիրիական ինքնաթիռները. «Ես չգիտեմ, թե ովքեր են դրա ետևում կանգնած, բայց եթե նույնիսկ ռուսական ինքնաթիռները չեն արել դա, այլ դրա հեղինակը սիրիական կողմն է, պատասխանատուն ամեն դեպքում Ռուսաստանն է, քանի որ Մոսկվան կարող է ազդել Ասադի վրա՝ ստիպելով վերջինիս զերծ մնալ նման քայլերից»,-ասել է Քիրբին:
Պատասխանելով լրագրողներից մեկի նկատառմանը, որ Ռուսաստանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ Քիրբին նշել է, որ դրանք մեղադրանքներ չեն, այլ արձանագրումներ են, որոնք արվել են մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից: