Թուրքիան ոչ մի դեպքում չի անի քայլեր, որոնք կխարխլեն ՆԱՏՕ-ի միասնականությունը: Նման կարծիք հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոդվածում, որը լույս է տեսել Hurriyet Daily News-ում:
Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Անկարան մտադիր է միանալ ՇՀԿ-ին՝ Ստոլտենբերգը վստահ է, որ Թուրքիան ցանկացած դեպքում կմնա ՆԱՏՕ-ի կազմում. «Նախագահ Էրդողանը հստակ հասկացնել է տվել, որ կարևորում է ՆԱՏՕ-ին անդամկցությունը և հավաքական անվտանգության կանոնները»:
Խոսելով այն մասին, որ Թուրքիան ցանկանում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնել՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի որոշելու, թե ինչ զենք է իրեն անհրաժեշտ: