Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը խելագար սևամորթ է անվանել Քանյես Ուեսթին: Վերոնշյալ խոսքերը նա հրապարակել է Ինսթեգրամի իր էջում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սնուփ Դոգը դիտում Ուեսթի վերջին համերգը և մեկնաբանում այն:
Նշենք, որ համերգում Քանյես Ուեսթն ընդամենը երեք երգ էր կատարել, ապա սկսել քննադատել ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին և վերջինիս աջակցած Ջեյ Զիին, Բեյոնսեին:
«Նա խելագար սևամորթ է: Անընդհատ խոսում է, չնայած պետք է երգի»,-լսվում է Սնուփ Դոգի ձայնը