Հասարակություն 

«Ոխերիմ բարեկամները» մի սեղանի շուրջ են հավաքվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 27-ին Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակի հարսանիքն է: Խնջույքը տեղի կունենա «Ֆլորենս» ռեստորանում, հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ գործադիր, օրենսդիր, ուժային կառույցների ղեկավարներ, գործընկերներ:

ՀՀԿ-ականների համար հետհամագումարյան հարսանիքը ռելաքսի միջոց կլինի: Խնջույքը հետաքրքիր է նաև իրավապահ համակարգի նախկին և ներկա ղեկավարների հանդիպման իմաստով՝ «ոխերիմ բարեկամները» մի սեղանի շուրջ են հավաքվելու:

Ըստ ամենայնի՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրավիրվածների մեջ չի լինի, պաշտոնանկությունից հետո նա լրիվ հայտնվել է լուսանցքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից