Հասարակություն 

Միայնակ կինն ազատ կին է. Մոնիկա Բելուչի

Դերասանուհի Մոնիկա Բելուչին այժմ վայելում է միայնությունը։ Համենայն դեպս, հենց այդպես է ասել 50-ամյա դերասանուհին Hello! ամսագրին տված հարցազրույցում։ Մոնիկան, ով նախորդ տարի է ամուսնալուծվել, ասում է, որ միայնությունն իրեն ազատության և անկախության զգացում է նվիրել։ «Միայնակ կինն ազատ կին է»,- վստահեցնում է իտալուհին։


 

Սակայն, ինչպես փոխանցում է segodnya.ua-ն, դերասանուհին նշում է նաև, որ նկատի ունի միայությունն ըստ կարգավիճակի, այլ ոչ թե հոգեվիճակի։

 


«Այժմ ես ինձ շատ ավելի կենդանի եմ զգում։ Ես երջանիկ եմ, որ առողջ եմ։ Ունեմ հրաշալի 2 դուստր, ովքեր իմ կյանքն ուրախությամբ են լցնում»,- ասել է Բելուչին, ով մայրության բերկրանքն առաջին անգամ զգացել է 39 տարեկան հասակում։

 


Մինչ այդ տարիքը դերասանուհին իրեն չափազանց ինքնասիրահարված է համարել։ «Մայրությունն ինձ ավելի երջանիկ է դարձրել, քան ես կարող էի պատկերացնել։ Ես ինձ ավելի լիարժեք մարդ եմ զգում և ուրախ եմ։ Երբ ես 20-30 տարեկան էի, պատրաստ չէի նման մեծ պատասխանատվության։ Հավանաբար, պատճառն այն է, որ ես ընտանիքում միակ երեխան եմ եղել»,- պատմել է Բելուչին։

 


Երկրորդ երեխային դերասանուհին լույս աշխարհ է բերել 45 տարեկան հասակում։ «Ես ամենաերջանիկ կինն էի, քանի որ չէի հավատում, որ կարելի է այդքան ուշ ծննդաբերել։ Այժմ ես վայելում եմ իմ երեխաներին դաստիարակելու հնարավորությունը։ Դա հրաշք է»,- ասում է դերասանուհին։

Նույն շարքից