Թուրքիայի հարավում գտնվող Ադանա քաղաքում՝ Սիրիայի հետ սահմանից մոտ 200 կմ հեռավորության վրա, այսօր պայթյուն է որոտացել: Արդյունքում 2 մարդ մահացել է, իսկ վիրավորների թիվը հասնում է 21-ի: Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի այն շրջանում, որտեղ տեղակայված են պետաան հաստատությունները:
Anadolu գործակալության տեղեկություններով, պայթել է ականապատ ավտոմեքենա, մինչդեռ Ադանայի նահանգապետ Մահմուտ Դեմիրթաս հայտարարել է, որ պայթյունի հեղինակը, ամենայն հավանականությամբ, կին մահապարտ է: