Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ մտադիր չէ նախագահական աթոռը ժառանգաբար փոխանցել իր երեխաներին՝ հավելելով, որ իշխանության փոփոխության ընթացակարգի մասին գրված է երկրի սահմանադրության մեջ:
Bloombergի հետ հարցազրույցի ժամանակ Նազարբաևը պատասխանել է նաև հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին հարցին. «Ես կաշխատեմ մինչև 2020 թվականը: Այդ ժամանակ մենք կրկին կհանդիպենք»,-ասել է 76-ամյա Նազարբաևը:
Հավելենք, որ Ղազախստանի Սահամանդրության համաձայն, նախագահի հրաժարականի կամ մահվան դեպքում նրա պարտավորությունները կատարում է երկրի խորհրդարանի վերին պալատի նախագահը: