Հասարակություն 

ՄԻՊ-ը Human Rights Watch-ի Ժնևի տնօրենին ներկայացրել է Բաքվի ապրիլյան բռնությունները

analitik.am

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Human Rights Watch միջազգային կազմակերպության Ժնևի տնօրեն Ջոն Ֆիշերի հետ եւ ներկայացրել Բաքվի ապրիլյան բռնությունները:

Հաշվի առնելով Human Rights Watch-ի հատուկ ուշադրությունը պատերազմական իրավիճակներում խաղաղ բնակչության նկատմամբ ուժի եւ հատուկ զինատեսակների կիրառման դեպքերին՝ Արման Թաթոյանը պարոն Ֆիշերի ուշադրությունը հրավիրել է ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի կիրառած բռնությունների, բնակավայրերի ռմբակոծության, գլխատումների, ինչպես նաեւ այդ կապակցությամբ ադրբեջանական մամուլում եւ պետական մակարդակով հայատյացության քարոզի վրա:

Առանձնապես կարեւորվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի դերը փաստահավաք աշխատանքների իրականացման հարցում եւ նրա զեկույցների նշանակությունը: Ջ. Ֆիշերին են փոխանցվել այդ աշխատանքների արդյունքները՝ համապատասխան փաստերի ապացույցներով:

Նույն շարքից