Քաղաքականություն 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Քվեբեկի միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարարին

analitik.am

Նոյեմբերի 23-ին Մադագասկարի մայրաքաղաքում ՖՄԿ նախարարական համաժողովին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի Քվեբեկ երկրամասի միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան-Պիեռին:

Զրուցակիցներն անդրադարձել են անցյալ տարի Երևանում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը և Քրիստին Սան-Պիեռը մտքեր են փոխանակել կրթության, երիտասարդական քաղաքականության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։

Հանդիպմանը քննարկվել են մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր։

Նույն շարքից