Հասարակություն 

Խոշոր հրդեհ Գուգարք գյուղում

analitik.am

Երեկ երեկոյան Լոռու մարզի Գուգարք գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով անօթևան է մնացել 25 մարդ:Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել և գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում՝ երկհարկանի փայտյա շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին, մարվել՝ 00.19-ին: Ամբողջությամբ այրվել են Ժ. Մ-ին, Վ. Հ-ին, Վ. Բ-ին, Օ. Շ-ին, Ա. Ս-ին և Հ. Շ-ին պատկանող բնակարանները ընդհանուր՝ 300 ք.մ:

Հրդեհի հետևանքով անօթևան է մնացել 25 քաղաքացի, ովքեր վերաբնակեցվել են Վանաձոր քաղաքում և Գուգարք գյուղում` ազգականների տներում: Զոհեր և տուժածներ չկան: Դեպքի վայրում գտնվում է մեկ մարտական հաշվարկ, որը իրականացնում է հերթապահություն:

Նույն շարքից