Հասարակություն 

Դաշնակցական նախարարը 142 միլիոնի չափով արժեթղթեր ունի. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը 142 միլիոն դրամի չափով արժեթղթեր (բաժնետոմսեր) ունի: Այս մասին տեղեկանում ենք նախարարի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Դավիթ Լոքյանի հայտարարագրից իմանում ենք, որ նա մեկ բնակարանի, մեկ առանձնատան և մեկ հասարակական նշանակության շինության սեփականատեր է:

Նախարարի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 4 հազար ԱՄՆ դոլար և 2 հազար եվրո:

Իսկ նրա հունվարի 1–ից մինչև սեպտեմբերի 27–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները գոյացել են աշխատավարձից և շահաբաժնից և կազմել 28 միլիոն 568 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից