Քաղաքականություն 

2 միլիոն 743 հազար դրամ՝ Նյու Յորք թռչելու տոմսի համար. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսը արժեցել է 2 միլիոն 743 հազար դրամ կամ ավելի քան 5 հազար 500 դոլար: Տոմսն այդչափ թանկ է եղել, քանի որ նախարարը թռել է բիզնես դասով:

Նման արտոնյալ կարգավիճակ ունեն միայն ԱԱԽ անդամները: Եվ հետաքրքիրն այն է, որ այս տոմսը գնվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, թե ավիատոմսերի գնման դեպքում պետք է վերացրեք «պրիմիտիվ գողությունները»:

Հիշեցնենք, որ այդ գողությունները վերացնելու պատրվակով կառավարությունն իր համակարգին անհրաժեշտ բոլոր թռիչքների ավիատոմսերը պետք է պատվիրի «Էկենգ» ընկերությանը, որտեղից հայտարարել են, որ իրենց գնումների արդյունքում մոտ 30 տոկոս նվազել են տոմսերի գները:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս երթուղու բիզնես դասի տոմսերի շուկայական արժեքը շատ ավելի ցածր էլ է լինում՝ 3-4 հազար դոլարի չափով: Այսինքն «Էկենգը» այնքան էլ խնայողաբար չի մոտեցել այդ հարցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից