Քաղաքականություն 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Սերբիայի առաջին փոխվարչապետ

analitik.am

Նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեԼ է Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին:

Հանդիպմանը նախարարներն անդրադարձել են երկու երկրներ ղեկավարների միջև հայ-սերբական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը քննարկել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, Հայաստանի և Սերբիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հետ կապված հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության շուրջ։

Նույն շարքից