Հասարակություն 

Արցախի նախագահը հանդիպել է Ազոխի քարանձավում պեղումներ իրականացնող գիտնականների հետ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է մի խումբ գիտնականների, ովքեր ուսումնասիրություններ եւ պեղումներ են իրականացնում ԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում:
Ազոխի քարանձավում հնագիտական պեղումների իրականացմանը գործուն մասնակցության, «Ազոխի քարանձավը եւ կովկասյան միջանցքը» գրքի հեղինակման եւ այն միջազգային գիտական շրջանակներում ներկայացման համար Լեւոն Եպիսկոպոսյանը (Հայաստանի Հանրապետություն), Պիթեր Ջոն Էնդրյուսը, Տանիա Քրիստինե Քինգը (Մեծ Բրիտանիա), Ջոն Մյուրրեյը (Իռլանդիա), Յոլանդա Ֆերնանդես-Խալվոյը (Իսպանիա) պարգեւատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ նրանց հետազոտությունները ունեն մեծ գիտական նշանակություն մարդու էվոլյուցիայի ուսումնասիրման գործում՝ երախտագիտություն հայտնելով կատարված աշխատանքի համար:

Նույն շարքից