Քաղաքականություն 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մարոկկոյի արտաքին գործերի նախարարին

analitik.am

Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մարոկկոյի ԱԳ նախարար Սալահեդդին Մեզուարին:

Երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Կարևորվել են քաղաքական երկխոսության ակտիվացումը, բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Նախարարները մտքեր են փոխանակել, մասնավորապես, առևտրատնտեսական, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հետ կապված հարցերի շուրջ:

Անդրադարձ է արվել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը, փախստականների խնդիրները:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Հանդիպմանն անդրադարձ է արվել միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրակարգային հարցերի:

Նույն շարքից