Հասարակություն 

Ավտովթարից մահացել է Պլատոն Լեբեդևի թոռնուհին

analitik.am

Շվեյցարական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել ավտովթարի վայրից, որի արդյունքում մահացել է հայտնի գործարար Պլատոն Լեբեդևի 19-ամյա թոռնուհին: Դիանան մեքենայում եղել է  23-ամյա ընկերոջ հետ: Մեքենան վթարի արդյունքում հայտնվել է ջրում և այնտեղից դուրս է բերվել միայն հատուկ տեխնիկայի միջոցով: Ողբերգության պատճառները դեռ հայտնի չեն: Դեպքի  վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների աշխատակիցները:

Նույն շարքից