Քաղաքականություն 

Հայաստանի և Տոգոյի ԱԳ նախարարների հանդիպումը

analitik.am

Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Ռոբերտ Դուսեյի հետ:

Զրուցակիցները ջերմությամբ հիշել են 2015թ.-ին Երևանում անցկացված ՖՄԿ համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը` ընդծելով Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միավորող դերը տարբեր երկրների և ժողովուրդների միջև:

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի շուրջ:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ, մասնավորապես սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր: Ընդգծվել է տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցակցման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերին:

Նույն շարքից