Հասարակություն 

Իսպանացի գործարարը 210 միլիոն դոլար է կտակել իր գյուղացիներին

analitik.am

Միլիարդատեր Անտոնիո Ֆերնանդեսը 2,6 միլիոն դոլար է կտակել իսպանական գյուղի յուրաքանչյուր բնակչին, որտեղ ինքը մեծացել է, հայտնում է The Telegraph-ը:

Ընդհանուր առմամբ Corona գարեջրի բրենդի հիմնադիրը 80 գյուղացու կտակել է 210 միլիոն դոլար:

Գործարարը մահացավ 2016 թվականի օգոստոսին, սակայն նրա կտակի մասին հայտնի է դառնում միայն հիմա:

Անտոնիո Ֆերնանդեսը ծնվել է աղքատ ընտանիքում: Նա 13 տարեկանում թողել է դպրոցը, ապա տեղապոխվել Մեքսիկա ու աշխատանքի անցել  Grupo Modelo գարեջրի ընկերությունում: 1971 թվականին Անտոնիոն դառնում է ընկերության գլխավոր տնօրեն և Corona-ն դարձնում աշխարհի ամենահայտնի բրենդներից մեկը:

Նույն շարքից