Քաղաքականություն 

Էրդողանը սպառնում է Եվրամիությանը

analitik.am

Թուրքիան փախստականների համար բացելու է Եվրոպայի հետ սահմանը, եթե Եվրամիությունը շարունակի իր ոչ բարեկամական քաղաքականությունը Անկարայի նկատմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 24-ին, Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ կոչ անելով դադարեցնել բանակցությունները, որոնք տարվում են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Որոշումն առաջացրել է թուրքական կողմի զայրույթը: Մասնավորապես Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը նշել է, որ Եվրախորհրդարանի որոշումն Անկարայի համար իրավաբանական ուժ չունի:

«Հավաքվել են 30-40 մարդով և որոշել՝ Թուրքիան կարո՞ղ է անդամակցել ԵՄ-ին, թե՝ ոչ: Դուք երբեք ճիշտ չեք պահել ձեզ մարդկության նկատմամբ: Մենք ընդունել ենք 3 միլիոն փախստական, իսկ դուք սկսում եք ծանր շնչել, երբ ընդունում եք 50 հազար մարդու: Լսեք, եթե դուք շարունակեք այդպես, իմացեք, որ սահմանը բացվելու է»,-հայտարարել է Էրդողանը:

Նույն շարքից