Քաղաքականություն 

Շարմազանովը կգլխավորի ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ղրղզստանում

analitik.am

Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորվել է միջազգային հարթակներում համագործակցված աշխատանքը: Չինիբայ Թուրսունբեկովը նշել է, որ հայ -ղրղզական հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարեւոր է Հայաստանի եւ Ղրղզստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն:

ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ՀԱՊԿ շրջանակներում երկու պետությունների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցված աշխատանքը: Հանդիպման վերջում Ղրղզստանի խորհրդարանի նախագահն առաջարկել է ՀՀ Աժ փոխնախագահին գլխավորել Ղրղզստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:

Նույն շարքից