Հասարակություն 

Ռասել Քրոուին դարձյալ մերժել են Ավստրալիայի քաղաքացիություն տրամադրել

analitik.am

Հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուին դարձյալ մերժել են Ավստրալիայի քաղաքացիություն տրամադրել: Սա արդեն նրա երրորդ անհաջող փորձն է, թեև դերասանը այդ երկրում է ապրում 1968-ից: Այս մասին նա հայտնել է Radio Times-ին տված հարցազրույցում:



«Կարևոր չէ, թե որքան վաղուց ես դու ապրում այդտեղ: Եթե դու չես անցկացրել Ավստրալիայում 2000-2002թթ. մեծ մասը, այսինքն՝ հենց այն տարիներին, երբ ես հատկապես շատ էի զբաղված արտասահմանյան նկարահանումներով, դու չես կարող ստանալ քաղաքացիություն: Դա հիմարություն է»,- ասել է Ռասել Քրոուն:



Դերասանի՝ Ավստրալիայի քաղաքացիություն ստանալու հայցերը մերժվել են 2006 և 2013 թվականներին, թեև, ինչպես դերասանը հիշեցրել է, նրան բազմիցս անվանել են Ավստրալիայի 50 գլխավոր գանձերից մեկը:



Ռասել Քրոուի ընտանիքը Ավստրալիա է տեղափոխվել Նոր Զելանդիայից, երբ նա 4 տարեկան էր:

Նույն շարքից