Հասարակություն 

Մահացել է հայտնի ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը

analitik.am

Կյանքի 90-րդ տարում մահացել է МиГ-29 կործանիչի մշակողներից  Իվան Միկոյանը, հայտնում  են ռուսական ԶԼՄ-ները:

«Հայտնի ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը մահացել է կյանքի 90-րդ տարում Մոսկվայում: Միկոյանն իր ամբողջ կյանքում աշխատել է 1939 թվականին իր հորեղբոր՝ Արտեմ Միկոյանի կողմից ստեղծած կոնստրուկտորային բյուրոյում»,-ասված է տարածված հայտարարության մեջ:

МиГ-29-ի մշակման համար Միկոյանը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի:

Նույն շարքից