Հասարակություն 

Վարչապետի օգնականն էլ է ցանկանում Հանրապետական դառնալ

analitik.am

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իմ սիրելի ընկերներ,
Ես ներկայացրել եմ դիմում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Այս որոշումը ինձ համար չափազանց պատասխանատու է և հիմնավորվում է հետևյալով. Հանրապետականը հենց այն կուսակցությունն է, որը որպես իր ծրագրային դրույթ, որպես Հայաստանի զարգացման տեսլական ընդունում է իրավունքի գերակայության սկզբունքը, որը դեռևս ամբողջությամբ չի իրացվել մեր իրականությունում: Այսինքն այն սկզբունքը որի իրացմանն ու պաշտպանությանն են ուղղված եղել իմ գրեթե 6 տարիների մասնագիտական գործունեությունը: Ես պատրաստ եմ իմ ողջ մասնագիտական ներուժը դնել այդ սկզբունքի լիարժեք արմատավորման համար: Նաև կարևոր դեր է ունեցել այն, որ ես միշտ եղել եմ թիմային աշխատանքի կողմնակից:
Քաղաքական գործունեությունը նոր մարտահրավեր է ինձ համար, և այո ես պատրաստ եմ ընդունելու այն, պատրաստ եմ ստանձնելու պատասխանատվության իմ բաժին բեռը: Վստահ եմ՝ մեզ սպասում են շոշափելի փոփոխություններ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն բոլորիս համար:

Նույն շարքից