Շվեյցարիայի Վաս կոչվող բնակավայրում պլանավորվում է կառուցել 381 մետր բարձրություն ունեցող շենք, որը կդառնա Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը, գրում է Daily Mail-ը:
Շենքի դիզայնն ու նախագիծը պատկանում է բազմաթիվ մրցանակների արժանացած ամերիկացի ճարտարապետ Թոմ Մեյնին:
Շենքն ունենալու է 80 հարկ և բազմաթիվ պատուհաններ:
Այն ծառայելու է որպես հյուրանոց՝ 107 հյուրասենյակներով, ինչպես նաև մի շարք սրճարաններով, լողավազանով, դահլիճով, բարով և արվեստի ցուցասրահով:
Նախատեսվում է, որ այն ավարտին կհասցվի 2019-ին: Եվրոպայի ամենաբարձր շենքի կառուցման նախագծի հետ կապված այլ մանրամասներ չեն նշվում: