Հասարակություն 

Վալերի Լեոնտևը վերակենդանացման բաժանմունքում է

analitik.am

66-ամյա ռուս երգիչ Վալերի Լեոնտևի համերգային շրջագայությունը չեղյալ է հայտարարվել: Մարտի 28-ին նա պետք է հանդես գար համերգով Ուլյանովսկում, մարտի-29-ին Դիմիտրովգրադում:



Ըստ «Первый ульяновский портал» կայքի տեղեկություններով՝ նախօրեին նա հոսպիտալացվել է հիվանդանոց ծանր վիճակում:



«Վալերին իրեն վատ է զգացել: Նա վերակենդանացման բաժնում է»,-տեղեկացրել է աղբյուրը: Դեռ պարզ չէ ինչն է դարձել արտիստի հոսպիտալացման պատճառը: Ըստ տեղեկության՝ նրա վիճակը ծանր է: Վալերի Լեոնտևի տնօրենը չի մեկնաբանել իրակիճակը:

Նույն շարքից