Հասարակություն 

Միխայել Գալուստյանն անհետ կորել է. Օգտատերերը կատակում են

Համացանցի օգտատերերին շատ է դուր եկել КВН-ի հոբելյանի ժամանակ Միխայել Գալուստյանի ելույթը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քաադիրովին նմանակելուն:

Օգտատերերը նշում են, որ Գալուստյանը հիանալի է կատարել իր գործը և կատակել են, թե նա կարող առողջության հետ խնդիրներ ունենալ դրա պատճառով:

«Օյ, չեմ կարող, Գալուստյանը հիանալի էր: Նորից եմ նայել, Քադիրովի կրկնօրինակն է»,-գրել է օգտատերերից մեկը:

Մեկ այլ օգտատեր գրել է, որ այդ ելույթը երեկոյի լավագույն համարն է եղել:

«Կայծակ. Միխայել Գալուստյանն անհետ կորել է»,-գրել է երրորդը:

Մի քանիսն էլ կատակել են, թե Գալուստյանը կզղջա կամ հարցրել են՝ նա արդեն ներողություն խնդրե՞լ է:

Նույն շարքից