Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի միջնեկ որդու դուստրը՝ Բեատրիսը, պատահաբար վնասել է երգիչ Էդ Շիրանի դեմքը: Միջադեպը տեղի է ունեցել Վինձորում, երբ թագավորական ընտանիքի 28-ամյա ներկայացուցիչը որոշել է կատակել և ասպետի կոչում շնորհել Շիրանին՝ նմանակելով Ջեյմս Բլանտին ասպետի կոչում տալու տեսարանը:
Ականատեսները պատմել են, որ թագուհին շատ է վախեցել, սակայն Շիրանն իրեն իսկական ասպետի նման է պահել՝ հանգստացնելով վերջինիս:
Հավելենք, որ վերքը խորն է ստացվել, և երգիչը ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը՝ մի քանի կար ստանալով դեմքին: