Անհրաժեշտ է Եվրամիության շրջանակներում դադար վերցնել եվրաինտեգրացման գործընթացում: Այս մասին Welt am Sonntag-ի հետ հարցազրույցի ժամանակ առաջարկել է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:
«ԵՄ-ն ստեղծելիս մենք անհավանական կոնցեպցիա ենք մշակել: Դա աշխարհի նախագիծ էր, որի մասին նախորդ սերունդները չէին էլ կարող երազել: Սակայն այդ գործում մենք երբեմն այնքան ենք շտապել, որ ոմանք չեն կարողացել կամ չեն ցանկացել հետևել մեզ: Պետք է դադար վերցնել, քննարկել և հասկանալ, թե որն է մեր նպատակը և ինչ արագությամբ ենք ցանկանում հասնել դրան»,-ասել է Գաուկը:
Գերմանիայի նախագահը նաև կոչ է արել լուրջ ուշադրություն դարձնել սուբսիդիարությանը, որպեսզի այն հարցերը, որոնք կարող են լուծվել ազգային մակարդակում, լուծվեն հենց այդ մակարդակում: