Ռուսաստանի իրավապահները վնասազերծել են հանցախումբը, որն օրեր առաջ փորձել էր գողանալ նախկին բռնցքամարտիկ Կոստյա Ցզյուի 5 միլիոն ռուբլի արժեցող Toyota Land Cruiser ավտոմեքենան: Գողության փորձի ժամանակ մեքենան ամենաանհարմար պահին խափանվել էր, ինչն էլ խանգարել էր հանցագործներին:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ գողերը, ովքեր Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացիներ են, մինչ այդ ավելի քան 10 ավտոմեքենա են գեղացել: