Հասարակություն 

Պուտինը չի մասնակցի Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությանը: Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ռուսական պատվիրակությունը Կուբայում գլխավորելու է պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Ինչ վերաբերում է պատճառաներին, թե ինչու Պուտինը չի մեկնում Կուբա, ապա Պեսկովի խոսքերով, ՌԴ նախագահ շատ լարված աշխատանքային գրաֆիկ ունի, քանի որ պատրաստվում է Դաշնային խորհրդին ուղղված ուղերձին:

Նույն շարքից