Հասարակություն 

Չինաստանի դատարանը դատապարտել է տղամարդուն՝ երկար մորուք ունենալու համար

Չինաստանում դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ույգուրական ցեղի ներկայացուցչին՝ չափազանց երկար մորուք ունենալու համար:

 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` China Youth Daily-ին հղումով, դատարանը նաև երկու տարվա ազատազրկման է դատապարտել նրա կնոջը հանրային վայրերում «բուրկա» կրելու համար: Զույգին մեղավոր են ճանաչել «թշնամություն սադրելու» մեջ: Այս ձևակերպումը հաճախ է օգտագործվում դատական գործընթացներում:

 

Նշվում է, որ Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի 38-ամյա բնակիչը մորուքն աճեցրել է 2010 թվականից ի վեր: Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում, որտեղ գործում են ույգուր-իսլամիստական  խմբավորումները, որպես ահաբեկչության դեմ պայքարի միջոց օրենք է ընդունվել, որը թույլ չի տալիս հանրային վայրերում բուրկա կրել` հագուստի տարր, որով մուսուլմանները ծածկում են դեմքը:

Նույն շարքից