Բրիտանական Full Sutton բանտում երկու մարդասպան միասեռ ամուսնություն են կնքել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Ամուսնացել են ցմահ ազատազրկված 40-ամյա Միխաիլ Գալլատինովը և 31-ամյա Մարկ Գուդվինը: Միջոցառմանը հրավիրված են եղել կալանավորների ընկերներն ու հարազատները, ինչպես նաև բանտի մի քանի աշխատակից:
Ամուսնությունից հետո նրանք կշարունակեն պատիժը կրել տարբեր խցերում: Պարբերականը նշում է, որ ամուսիններից մեկը՝ Մարկ Գուդվինը, դատապարտված է համասեռամոլների հանդեպ ատելության հողի վրա տղամարդու սպանության համար:
Բրիտանիայի օրենսդրության համաձայն՝ կալանավորներն իրավունք ունեն բանտում ամուսնանալ 1983 թվականից ի վեր: Նրանց նաև պաշտպանում է մարդու իրավունքների մասին օրենքը, որը տարածվում է ԵՄ բոլոր երկրների վրա: Այդ փաստաթղթի համաձայն՝ ամուսնանալը մարդու հիմնարար իրավունքներից է կրթություն ստանալու, առողջության մասին հոգալու և հավատի ազատության հետ: