Հասարակություն 

Քադիրովը խոսել է Գալուստյանի հայտնի նմանակման մասին

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Ինսթեգրամի իր էջում խոսել է КВН-ի հոբելյանի ժամանակ Միխայել Գալուստյանի կողմից իրեն նմանակելու մասին՝ նշելով, որ ինքը հրավիրված է եղել հոբելյանին, սակայն չի կարողացել ներկա գտնվել:

Քադիրովը մասնավորապես գրել է, որ Գալուստյանը հիանալի է նմանակել իրեն և ինքը սրտանց ծիծաղել է. «Չգիտեմ, թե ով էր համարը հորինել, սակայն Գալուստյանը հակիրճ էր, բովանդակալից և զվարճալի»:

Ավելի վաղ համացանցի օգտատերերը կատակել էին, որ Գալուստյանը կարող է առողջության հետ խնդիրներ ունենալ Քադիրովին նմանակելուց հետո:

Նույն շարքից