Հասարակություն 

ՄԻՊ-ը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում «Փոքր Մհեր» կրթահամալիրում

analitik.am

2016 թվականի նոյեմբերի 28-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը:

Երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր:

Նույն շարքից