Հասարակություն 

Բրազիլացի ֆուտբոլիսներ տեղափոխող օդանավի վթարից ողջ մնացածներ կան

analitik.am

Կոլումբիայում կործանված բրազիլական օդանավի վթարի արդյունքում կան ողջ մնացածներ: Այս մասին հայտնում է Ֆրանս Պրեսսը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոլումբիայում կործանվել է բրազիլական օդանավ: Վերջին տեղեկություններով, օդանավում եղել է 81 մարդ, այդ թվում նաև «Շապեկոէնսե» ակումբի ֆուտբոլիստները, ովքեր մեկնում էին Կոլումբիա Հարավամերիկյան գավաթի եզրափակիչ խաղին մասնակցելու համար:

Univision-ն իր հերթին հայտնում է, որ օդանավում եղել է 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Որոշ տեղեկությունների համաձայն, ողջ մնացածների թիվը հասնում է 10-ի:

Նույն շարքից