Հասարակություն 

Քանյե Ուեսթի վիճակը շարունակում է ծանր մնալ

analitik.am

Կալիֆորնիայի Ռոնալդ Ռեյգանի անվան հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվել է դուրս գրել հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին, քանի որ վերջինիս վիճակը շարունակում է ծանր մնալ, հայտնում է TMZ-ը:

Պարբերականը գրում է, որ հիվանդանոցից դժվարանում են ասել, թե երբ Ուեսթը կարող է վերադառնալ տուն:

Ավելի վաղ որոշ աղբյուրներ հայտնել էին, որ ռեփերը պետք է դուրս գրվի նոյեմբերի 28-ին և բուժումը շարունակի տանն անձնական բժշկի հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 22-ին:

Նույն շարքից