Հասարակություն 

Վալերիկը հետախուզվում էր Մոսկվայում մարդ առևանգելու մեղադրանքով

analitik.am

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցի թիվ 14 շենքի հարակից տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վալերիկ Ա.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 23-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հյուսիսային վարչական շրջանի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 126 հոդվածի 2-րդ մասի /անձի առևանգում/ մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազություն:
Վալերիկ Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Սպիտակի բաժնի ՁՊՎ:

Նույն շարքից