Հասարակություն 

Հրդեհ Վարդենիսի դպրոցում

analitik.am

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում, այրվում է դասասենյակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը ետ է վերադարձվել:

Փրկարարներն իրականացրել են տարհանման աշխատանքներ՝ 91 աշակերտ և 20 ուսուցիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել՝ 11.00-ին:

Այրվել է Զալիբեկ Հակոբյանի անվան դպրոցի (երկհարկանի) դասասենյակի փայտե հատակը՝ մոտ 1 քմ:

Նույն շարքից