Քաղաքականություն 

Կուսակցությունների մասին օրենքն առաջին ընթերցմամբ անցավ

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խորհրդարանը ձայների 99 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցկացրեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը:

Ավելի վաղ նախագծի հինական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել էր, որ գործող օրենքով, գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա 200 անդամ, այնուհետեւ վեց ամսվա ընթացքում անդամների թիվը պետք է հասնի 2000-ի: Նոր նախագծով առաջարկվում է, որ կուսակցության պետական գրանցման համար հիմնադիր անդամների թիվը պետք է լինի 1000 հոգի, որոնք պետք է ներկայացնեն Երեւան քաղաքը կամ ՀՀ մարզերի առնվազն 1/3-ը կամ Երեւան քաղաքի եւ Հայաստանի մարզերի առնվազն 1/3-ը: Կուսակցություն հիմնադրելու եւ անդամակցելու արգելքները վերաբերում են դատավորներին, դատախազներին, քննիչներին: Իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կուսակցության անդամ չեն կարող լինել Հանրապետության նախագահը, ՄԻՊ-ը, ԿԸՀ անդամները, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, ԿԲ խորհրդի անդամները: Նախատեսվում են կուսակցության պետական գրանցման մերժման, կուսակցության գործունեության կասեցման հիմքերը: Նախատեսվում է, որ նախագծի ընդունումը կխրախուսի բազմակուսակցական համակարգի հետագա զարգացումը, իսկ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը:

Նույն շարքից