ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի կրկեսից անհետացել է վարժեցված հսկայական պիթոնը, ինչի մասին կրկեսի աշխատողները տեղեկացրել են ոստիկանությանը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ավելի ուշ պարզվել է, որ հսկայական օձը փախել է իր տերարիումից` տաքուկ անկյուն գտնելու հույսով: Իրավապահները նրան հայտնաբերել են կրկեսի շենքի ջեռուցման կենտրոնական համակարգի` պատին ամրացված մարտկոցի տակ: Մասնագետների կարծիքով՝ օձը փնտրել է տաք տեղ, որպեսզի մի քիչ ջերմանա:
Աղբյուրը հավելում է, որ սողունն ունի 2մ երկարություն ու 440 կգ քաշ: Այն շատ խոշոր է ու ագրեսիվ և վտանգ է ներկայացնում մարդու համար: