Հասարակություն 

Բրազիլական ակումբի դարպասապահն էլ է հրաշքով փրկվել օդանավի կործանման արդյունքում

analitik.am

«Շապեկոէնսե» ակումբի դարպասապահ Ջեկսոն Ֆոլմանը բրազիլական ակումբի երրորդ ֆուտբոլիստն է, ով հրաաշքով ողջ է մնացել Կոլումբիայում օդանավի կործանման արդյունքում: Այս մասին հայտնում է 360 Radio Colombia-ի թվիթերյան էջը:

24-ամյա դարպասապահը տեղափովել է Ռիոնեգրո քաղաքի հիվանդանոցներից մեկը, նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ողջ են մնացել նաև Դանիլուն և Ալան Ռուշելը:

Հավելենք, որ տարբեր տեղեկություններով օդանավի սրահում գտնվող 81 մարդուց փրկվել է 6-13 մարդ:

Նույն շարքից