Հասարակություն 

Հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:



Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Զանգեր-Սարավան և Նոյեմբերյան-Ջուջավան ավտոճանապարհները:



Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի և Արագած գյուղի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:



Սյունիքի եւ Տավուշի մարզերում տեղում է ձյուն:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից