Հասարակություն 

Վթար Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին /լրացված/

analitik.am

Նոյեմբերի 29-ին, ժամը 12.48-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi Trooper» մակնիշի պետհամարանիշով 50 ՕՕ 222 ավտոմեքենան (վարորդ` 1961 թ. ծնված Մ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և բռնկվել, ինչի հետևանքով վարորդը տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.00-ին, մարվել` 13.11-ին: Այրվել է ավտոմեքենան` ամբողջությամբ:

Նույն շարքից